#Նազելի Բաղդասարյան

Ամեն պահի ենթակա էին փլուզման. Գյումրու թատրոնի՝ 50 տարի առաջ տեղադրված հսկա պատուհանները կփոխարինվեն

Փորձագիտական եզրակացություն կա, դրանք միայն որպես թափոն կարելի է օգտագործել:

Գյումրու դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում է ստացել. Բաղդասարյան

Այս հարցով ևս կա վարչապետի հանձնարարականը»,- ասվում է Նազելի Բաղդասրյանի գրառման մեջ։

Նազելի Բաղդասարյանը նոր պաշտոն ունի

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Ընդդիմության հին ու չարչրկված սցենարով հերթական արարի ականատեսն ենք, պարոնա՛յք, հանդիսատեսը հոգնել է․ Նազելի Բաղդասարյան

Ղարաբաղյան հարցի շահարկմամբ իշխանափոխության հասնելու բաղձալի երազանք… ընդդիմության հին ու չարչրկված սցենարով հերթական արարի ականատեսն ենք։

Մոտ ապագայում կտեղեկացնեմ նոր պաշտոնի մասին. Նազելի Բաղդասարյան

Որքան հիշում եմ, պարոն Մուրադյանը կուսակցական չէ, բայց ցանկացած պարագայում մարդուն միշտ պետք է հնարավորություն տալ՝ իր հմտությունները ծառայեցնելու:

Կարեն Մանուկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Մանուկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին՝ մաղթում եմ առաջընթաց եւ զարգացում։

2023 թվականի համար Շիրակի մարզը սուբվենցիոն ծրագրի 31 հայտ է ներկայացրել

Սուբվենցիոն հայտերն այժմ գտնվում են քննարկման փուլում։

21-րդ դարում հումանիտար աղետի ու ցեղասպան շրջափակման գերնպատակը մեկն է՝ Արցախի հայաթափում. Շիրակի մարզպետ

21-րդ դարում հումանիտար աղետի ու ցեղասպան շրջափակման գերնպատակը մեկն է՝ Արցախի հայաթափում, նժարին՝ 120 հազար մեր հայրենակցի ճակատագիրը։

Օծվել է Թուրքիային սահմանակից Հայկաձորի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը

Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է եկեղեցու գմբեթին։

Ի վիճակի չեմ տեսնել՝ իմ աչքի առաջ ինչպես է պատմություն ու արժեք ոչնչանում. Գյումրու դրամատիկականի տնօրենն ահազանգում է

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մասնագետներ են գնացել՝ որմնանկարն ուսումնասիրել և փաստել՝ խնդիրներ ունի այն:

Անիի նախկին համայնքապետի փաստաթղթային անճշտությունները խոչընդոտում են աշխատանքներին․ Սարիբեկյանը՝ Շիրակի մարզպետին

Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանին և տեղակալ Էդգար Սաղաթելյանին։

Շիրակի մարզում խիստ վերահսկողության տակ են պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքները

Մարզպետը նշել է, որ այն թերացումները, որոնք շտկման կարիք ունեն կտրվեն հանձնարարականներ համապատասխան ժամկետներում շտկելու նպատակով, իսկ առավել կոպիտ խախտումներին համապատասխան ընթացք կտրվի։

Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում բացակայությունների քանակն այս պահին չի գերազանցում 10 տոկոսը

Տարեսկզբին դպրոցներում առկա իրավիճակին, աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը այսօր եղել է Գյումրու թիվ 21 և 27 դպրոցներում։

Տարին փակում ենք պարտքերով. Գյումրու ավագանին հաստատել է 2023-ի բյուջեն. ինչ է նախատեսվում

2022 թվականի համեմատությամբ գալիք տարում բյուջեի միջոցները գրեթե 250 մլն դրամով պակաս կլինեն՝ պայմանավորված համայնքային ծախսի ավելացմամբ։

Որն է Շիրակի մարզպետի եղբոր՝ Արման Բաղդասարյանի՝ ՔՊ-ից դուրս գալու իրական պատճառը, ինչու է նա վայր դրել մանդատը

Կան սկզբունքներ և արժեքներ, որոնք երբեք չարժե փոխել որևէ մանդատի կամ աթոռի հետ։

Մենք Գյումրիին և Շիրակին պետք է նայենք շատ ավելի լայն հեռանկարում՝ որպես մեր Հյուսիսային դարպասի․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Շիրակի մարզպետարանում։

34 տարվա սպասումից հետո 36 ընտանիք Գյումրիում բնակարանամուտ տոնեց․ Համահայկական հիմնադրամը 2 շենք հանձնեց շահագործման

Ծրագրի այս փուլում բնակարաններ են ստացել նաև 44-օրյա պատերազմում նահատակված գյումրեցիների ընտանիքները։

Անի համայնքի փաստաթղթերում խախտումներ և բացթողումներ են արձանագրվել․ Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

Նազելի Բաղդասարյանը հատկապես կարևորել է սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը՝ ընդգծելով որ ցուցանիշներով Անին այսօրվա տվյալներով ամենավերջին հորիզոնականում է։

Եթե մեր երկրի քաղաքացին գոհ է մեզանից, ուրեմն մենք լավ ենք աշխատում, հակառակը չի կարող լինել. Բաղդասարյան

Մարզպետը նաև հայտարարեց, որ հավելավճարներն ու պարգևավճարները ինքնանպատակ չենմ, և դրանք տրվում են, երբ իրականացվում է պատշաճ աշխատանք՝ որպես խրախուսանք։

Եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման․ Նազելի Բաղդասարյան

Բաղդասարյանը նկատեց՝ մարզխորհրդի նիստը 10 օր շուտ է հրավիրվել, որպեսզի համայնքապետերը կարողանան այս բացը լրացնել։ Ախուրյանը բացի դրանից այլ հարց էլ ունի լուծելու։

Շիրակի մարզպետի հանձնարարականով ստուգայցեր են անցկացվում մարզային ենթակայության պետական հաստատություններում

Յուրաքանչյուր այցի վերաբերյալ կազմված արձանագրությունը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Շիրակի մարզպետին՝ համապատասխան ընթացք ապահովելու համար:

2 տարի առաջ այս օրը Խծաբերդից և Հին Թաղերից գերեվարվեցին հայ տղաները, շիրակցիներից 26-ը դեռ գերի են․ Նազելի Բաղդասարյան

Սա ցեղասպան ձեռագիր է, որը պետք է արձագանք ունենա միջազգային հանրության կողմից

Ցանկացած խախտմանը կհաջորդի հստակ իրավական հետևանք․ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով վաղվանից այցեր կլինեն ՊՈԱԿ-ներ

Մի քանի ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում առկա են աշխատակիցների անհամապատասխանություններ։

Շիրակի մարզպետարանին է հանձնվել «Մինասի գույներով» պլեների մեծ կտավը, նվիրաբերվել՝ վրացի մասնակցի «Հառիճավանք»-ը

«Մինասի գույներով» 10-րդ պլեները համընկնում է մինասյան տարվա հետ, լրանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 95-րդ տարեդարձը։

Հեղափոխությունը միայն այսօր մտավ Անի համայնք․ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է համայնքապետի պաշտոնակատարին

«Ոչ մեկի հետ ոչ մի թշնամություն չունեմ, ով աշխատելու է, արարելու է, հետևողական է լինելու, բոլորիդ հետ աշխատելու եմ»,- խոստացավ Սարիբեկյանը։

Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

«Այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունները»:

Շիրակի մարզպետը Ջոան Ֆեյրլիի հետ քննարկել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների այցի և երկամյա ծառայության մանրամասները

2012-2022թթ. Շիրակի մարզի 15 բնակավայրում ծառայություն են իրականացրել 32 կամավորներ: Կյանքի է կոչվել 13 ծրագիր։

2023-ի վերջին 88-ի հետևանքով բնակարան կորցրածներ չեն լինի Շիրակում. Գյումրիում ոգեկոչեցին երկրաշարժի զոհերի հիշատակը

Չի բացառվում, որ լինեն տնակաբնակներ, որոնք կկարողանան դատական կարգով անօթևանի իրենց կարգավիճակը վերականգնել։

Մեզ համար դեկտեմբերի 7-ը դարձել է հիշողության ու ոգեկոչման ոչ միայն օրացուցային օր. Շիրակի մարզպետ

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ուղերձ է հղել երկրաշարժի զոհերի հիշատակին և աղետներին դիմակայունության օրվա կապակցությամբ:

Բացառել ամանորյա դրամահավաքությունը, դասասենյակներում ապահովել նորմալ ջերմաստիճան․ Շիրակի մարզպետն այցելել է դպրոցներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել մարզի մի շարք դպրոցներում։

Հասարակության բոլոր շերտերի համար պետք է մեր մարզը, քաղաքը հարմարավետ լինի, դրան են միտված մեր ջանքերը․ Շիրակի մարզպետ

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ այսօր անցկացվել է միջոցառում-լսումներ։

Աշխատանքային այցով Գյումրիում է եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Պատասխանատուները քննարկել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային նոր շենք տրամադրելու հարցը, որի լուծմանն են միտված եղել անցած մի քանի ամիսների աշխատանքը։

Շիրակի մարզպետը ակնկալում է եղբորը բերման ենթարկելու դեպքի մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ՝ ծառայողական քննություն

Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաեւ այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա. Բաղդասարյանը։

Շիրակի մարզպետի եղբորը՝ Արման Բաղդասարյանին, երեկ բերման են ենթարկել. ոստիկանությունը մանրամասնում է պատճառը

Արման Բաղդասարյանը մեզ հետ զրույցում չցանկացավ կատարվածի մասին մեկնաբանություն տալ:

Դիվանագիտական գործընթացներում կանանց ներգրավումը տալիս է հավելյալ երաշխիքներ․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետն անդրադարձել է կոնֆերանսի կարևորությանը՝ նշելով, որ այդօրինակ նախաձեռնությունները կնպաստեն առկա հիմնախնդիրների լուծմանը։

Շիրակի մարզպետը Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է Գյումրու «Բարեկամություն» շատրվանի վերագործարկման հարցը

Մարզպետը վստահեցրել է, որ ճարտարապետի մշակած նոր նախագծի իրականացմանը կաջակցի հնարավորությունների սահմաններում՝ կարևորելով ինչպես անմիջական շատրվանի վերականգնումն, այնպես էլ տարածքի բարեկարգումը։

Շիրակի մարզպետը Կազբեկ Տայսաևի հետ քննարկել է Կուրսկի և Ուլյանովսկի հետ համագործակցության ամրապնդման քայլերը

Կազբեկ Տայսաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Շիրակի մարզպետին պատասխան այցով հրավիրել Մոսկվա։

Ինձ համար կարևոր է ցանկացած աշխատանքում թողնել ձեռագիր․ լրացավ Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարին (տեսանյութ)

Պաշտոնավարման մեկ տարին լրանալու առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հանդիպել է մարզպետարանի աշխատակազմին, շնորհակալություն հայտնել անցած մեկ տարվա համատեղ աշխատանքի համար։

Քաղաքացիները կոչ են անում բոյկոտել, չօգտվել Գյումրու կոլորիտ համարվող ֆայտոնից. ձին շահագործվում է վերքերով ու ուժասպառ

Հերիք չէ՝ իրենք էին նախատեսված թվից շատ, էդ ֆայտոնն էլ ծանր ու ձին բաց վերքով։ Անմարդկային, սարսափելի տեսարան էր։

Գյումրու «Ագաթի»-ի գործունեությունը դրականորեն առաջ է անցել պետությունից. բացվեց Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը

Երանի իմ մանկության և պատանեկության տարիներին Հայաստանում լինեին անկախ կյանքի կենտրոններ, այդ դեպքում ինձանից չէր պահանջվի 30 տարի, որ հասկանայի՝ կարող եմ ապրել անկախ կյանքով։

Ամեն ինչ պետք է արվի Շիրակի մշակութային և սպորտային ուժեղ կողմերը առավել ներկայանալի դարձնելու համար․ Նազելի Բաղդասարյան

Հաստատությունների ղեկավարները ներկայացրել են անցած 10 ամիսների կատարած աշխատանքների հաշվետվությունը, քննարկվել են իրականացված ծրագրերի ընթացքն, արձանագրված բացթողումները, նաև առաջիկա անելիքները։

Նազելի Բաղդասարյանը հետևել է Աշոցքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Ծրագրի արժեքն է 66 մլն 393 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կառավարության համամասնությունն է։

Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։

Տարհանել Արմավիրի բնակչությանը և ժամանակավորապես վերաբնակեցնել Գյումրիում․ շտաբային ուսումնավարժություն է անցկացվել

Ելնելով ստեղծված իրավիճակից և համաձայն ստացված ներմուծականների՝ բոլոր ծառայությունների և մարզային տարահանման հանձնաժողովի կողմից առանձին զեկույցներով ներկայացվել են իրականացվելիք գործողությունները։

Հիմնանորոգվում է Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ավտոմոբիլային ճանապարհը․ Նազելի Բաղդասարյանը հետևել է շինաշխատանքների ընթացքին

Նպատակ ունենք, որ մարզում հատկապես այն ճանապարհները, որոնք խիստ կարևորություն ունեն, ուշադրության կենտրոնում պահել։

Շիրակի մարզպետը Դավիթ Առուշանյանին արգասաբեր գործունեություն է մաղթել օրենսդիր մարմնում

Լիահույս եմ, որ Դավիթ Առուշանյանը՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, հետևողական աշխատանք կտանի մարզի հիմնահարցերի բարձացման եւ լուծման համար

Շիրակի մարզպետը հանդիպել է տեսչական մարմինների տարածքային բաժինների պետերի հետ

Շիրակի մարզպետն անդրադարձել է կառույցների կողմից իրականացվող գործառույթների իրականացմանն ու փոխգործակցության արդյունքում դրանց արդյունավետության բարձրացմանը։

Դուք կարևոր առաքելություն ունեք․ Գրադարանավարի օրվա առթիվ Նազելի Բաղդասարյանն այցելել է Շիրակի մարզային գրադարան

Շիրակի մարզային գրադարանն ունի 11 բաժին, գրադարանային հավաքածուն 220 հազարից ավելի է։

Շիրակի մարզպետի որոշմամբ Գյումրիում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի առկայությամբ» թեմայով:

Շիրակի մարզպետը պարգևատրել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպելու՝ 2023-ին գիտական ու մշակութային նախաձեռնություններում համագործակցության նոր ծրագրերը քննարկելու համար։

100-ամյակները բոլորած ու անցած Ասանեթը, Մարգարիտը, Վարդն ու Խանումը․ Շիրակի մարզը երկարակյաց 4 բնակիչ ունի

Ամեն մի տարեցի աչքում մի մեծ կյանքի պատմություն կար, և նրանց ամեն մի խոսքը իմաստուն է։

Սուբվենցիոն ծրագրերի տեմպերից գոհ չեմ, հորդորում եմ լինել առավել զգոն․ Նազելի Բաղդասարյան

Թերությունները բացառելու համար պետք է համայնքապետերի աչալրջությունն ու վերահսկողությունը։

Ականատես եղա տարբեր տեղաբաշխվածություն ունեցող ինչ-որ անհայտ ծագման սենյակների․ Շիրակի մարզպետն այցելել է Բերդաշեն

Ամբողջ համայնքային կենտրոնը վատթար վիճակում է, մեկ կամ երկու սենյակ կիսատ վերանորոգված, սա որևէ նպատակի չի ծառայելու։

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Պատարագին ներկա են գտնվել մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ:

Շիրակի մարզպետն այցելել է «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն» (լուսանկարներ)

Հիշեցնենք՝ այսօր լրանում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ու 44-օրյա պատերազմի մեկնարկի 2 տարին:

Հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել․ Շիրակի մարզպետ

Բարոյական բոլոր սահմանները հատելով՝ սույն անձը շահարկում է մարդկանց վիշտը՝ էժանագին քաղաքական դիվիդենդ կուտակելու համար։

Գազի ներքին ցանցի կառուցում, ասֆալտապատում, կենտրոնների նորոգում․ Աշոցքում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում իրականացվում են նաև փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։

Մարալիկի առողջության կենտրոնը նոր թվային ռենտգեն սարք է ստացել

Բուժհաստատությունը 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն է սպասարկում։

Պետության համար ճակատագրական պահին միայն դավաճանական ոհմակը պահի լրջությունը չգիտակցելով՝ կձգտի պառակտման և քաոսի

Մարդկանց զգացմունքների, հույզերի հաշվին էժանագին դիվիդենդներ կուտակելով՝ հարված են հասցնում թիկունքից։

Քիչ հետո կտեսակցեմ մեր տղաներին, սրտատրոփ սպասում ենք մյուսների վերադարձին. Շիրակի մարզպետ

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամիսներին։

Երազգավորսի գազաֆիկացման ծրագիրը մարզպետարանը ոչ թե մերժել է, այլ ծրագիր չի ստացել ընդհանրապես. Շիրակի մարզպետ

Մարզպետը նշել է, որ բնակավայր այցելել է թեմայի անհարկի շահարկումը բացառելու նպատակով, քանզի բնակիչների մոտ տպավորություն է ստեղծվել, որ համայնքը գազիֆիկացման սուբվենցիոն ծրագիրը ներկայացրել է մարզպետա

Համերգային հրավառություն Վարդանանց հրապարակում. Գյումրու օրն ավարտվել է «Սիմֆոնիկ-Ռեինկարնացիա» մեծ համերգով

Գյումրին հպարտություն և ուժ է։ Դրա շնորհիվ է գյումրեցին կարողանում այդքան փորձությունների միջով անցնելուց հետո կրկին գրկաբաց ու ժպիտով դիմավորել ամենքին։

Շնորհավո՛ր տոնդ, հարազատ Գյումրի, ինչքան էլ տարբերվենք, բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ. Նազելի Բաղդասարյան

Այսօր քաղաքն իր հիմնանորոգված փողոցներով, պատմամշակութային արժեքներով, գյումրեցիների բարեհամբույր և ջերմ հյուրնկալությամբ ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

ՀՀ փոխվարչապետն ու Շիրակի մարզպետը շրջել են Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինհրապարակում

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 12-ին և կտևի 2 տարի։

Շիրակի մարզպետարանը ՀՀ կառավարությանը 21 դպրոցի վերանորոգման անհետաձգելի ծրագիր է ներկայացրել

Մարզի հյուսիսային հատվածում, մասնավորապես՝ Աշոցքում, անցում կկատարվի ֆոտովոլտային կայանների տեղադրման:

ՇՄ դպրոցները կաղում են գնումների գործընթացներում և ընդհանրապես հաշվապահության հետ կապված հարցերում. Նազելի Բաղդասարյան

Փոփոխություն է կատարվել դպրոցների կառավարման համակարգում. մոտ 110 դպրոց կանցնի կառավարման նոր մոդելի:

Հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային և առանց թերացումների ծախսվեն. Շիրակի մարզպետ

Շուրջ 15կմ երկարությամբ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է ճանապարհի վատթարագույն հատվածից՝ Բագրավանի տարածքից:

Շիրակում կենդանիների պատվաստման գործընթացում արձանագրվել են բացթողումներ. քննարկում մարզպետարանում

Շիրակի մարզպետարանում հուլիսի 20-ին տեղի է ունեցել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը 30 տարեկան է. հիվանդանոց են այցելել Շիրակի մարզպետն ու Արտակ Ջումայանը

Նազելի Բաղդասարյանը խոսելով հիվանդանոցի ձեռքբերումներից՝ նշել է, որ այն մրցակցային է ոչ միայն մարզային հիվանդանոցների մակարդակում, այլև հանրապետական նշանակության:

Գյումրու «Պատվո Բլուր»-ում բացվել են «Դրագունյան գնդի» հերոսների անուններով հուշատախտակը և Իոսիվ Կուկոլևսկու տապանաքարը

Միջոցառման ավարտին ներկաները ծաղկիկներ են խոնարհել Կարսի գրավման համար զոհված երեք գնդերի հրամանատարների տապանաքարերին։

ՀՀ կառավարության կողմից հատկացված ցանկացած միջոց պետք է նպատակային ծախսվի, ես հետևողական եմ լինելու. Շիրակի մարզպետ

Նազելի Բաղդասարյանը Սարիկ Մինասյանի հետ այսօր հետևել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին:

Սահմանադրականությունն ինքնին անկախ պետականության հիմքն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Շիրակի մարզպետ

Լսումներ են անցկացվել Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ։

Շիրակի մարզպետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպել է Արթիկի քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լևոն Դավթյանը։

Շիրակի մարզպետը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին

Շիրակի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից, որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։

Շիրակի մարզպետը չինարեն կսովորի․ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգին

Կողմերը քննարկել են Շիրակի մարզի արտադրանքը Չինաստան արտահանելու և համատեղ աշխատանքով առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելուն վերաբերող հարցեր։

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ուղևորափոխադրումների աճ է գրանցել․ Շիրակի մարզպետն ընդունել է Ալեքսեյ Մելնիկովին

Քննարկվել է միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը:

Ես, որպես մարզպետ, ունեմ դժգոհություն՝ արդեն իսկ ձեռքբերված միկրոավտոբուսների շահագործման հետ կապված․ Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում։

Վստահ եմ, որ նույն ոգևորությամբ կծառայեք հայրենիքին. ՇՊՀ ռազմական ամբիոնի աղջիկ շրջանավարտները սպայական կոչում են ստացել

Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտներն այսօր ստացել են առաջին սպայական «‎լեյտենանտ» զինվորական կոչումը:

Պատահական օր այցելելու եմ պատահական բուժհաստատություն. Շիրակի մարզպետը տնօրեններին հորդորել է լինել առավել զգոն

Չստացվի այնպես, որ քաղաքացին, կեսօրից հետո այցելելով պոլիկլինիկա, հանդիպի փակ դռների:

Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

Շիրակի մարզպետն արտագնա խորհրդակցություն է անցկացրել Լանջիկում

Բնակիչները դժգոհել են 2019-ին սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհի որակից, մարզպետը հանձնարարել է զբաղվել հարցով։

Շիրակի մարզպետն այցելել է ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչություն, ծանոթացել աշխատանքներին (լուսանկարներ)

Ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը շուրջ մեկ ամիս է՝ տեղափոխվել է ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենք։

Զորակերտում նոր կառուցված ջրագծով ջուրը տեղ չի հասնում. Շիրակի մարզպետարանի պատասխանատուներն այցել են Ամասիա

Աշխատանքային այցի ժամանակ քննարկվել են համայնքի սեփական եկամուտների կատարմանը առնչվող հարցեր։

Այո՛, սա ձեր արժեքներն են. Շիրակի մարզպետը՝ ընդդիմադիրների՝ Գյումրիում տարեցներին ծեծելու մասին

Ժողովրդի կողմից իրական աջակցություն չունենալով՝ բախտախնդիր երիտասարդները հարձակում էին գործել տարեց մարդկանց վրա, ովքեր այլակարծիք էին։

Շիրակի մարզպետը տեսակցել է արցախյան առաջին պատերազմի երեք մասնակցի

Արցախյան առաջին պատերազմի բովով անցած զինվորականները շնորհակալություն են հայտնել մարզպետին ուշադրության ու վերաբերմունքի համար:

Բորենիների դարաշրջանը, ում կառավարումը արյամբ է գրված, ուզում են կրկնել՝ բախման տանել. Բաղդասարյանը՝ ընդդիմության մասին

Միակ տեղը, որ տանում են, դա հերթական բախումն է, հերթական արնահեղությունը:

Հայրենիքը, հողն ու ժողովրդին մանրադրամ դարձնելով՝ «փրկիչները» այսօր էլ Արցախի ապագան են դրել նժարին. Նազելի Բաղդասարյան

Արցախի փրկության քողի տակ արկածախնդիր հրոսակախումբը ծվարել է Երեւանի կենտրոնում, որոշ առանձնյակներ՝ մարզկենտրոններում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այնուհետև եղել են նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում:

Ուրախ եմ, որ ճանապարհաշինական աշխատանքները մեր մարզում նոր թափ են ստացել. Շիրակի մարզպետ

Շարունակվում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։

Աշխատանքային այցով Գյումրիում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության անդամներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Գյումրի:

Շիրակի մարզպետի եղբայրը դադարեցնում է ՔՊԿ անդամակցությունն ու վայր դնում Գյումրու ավագանու մանդատը

Այս մասին Բաղդասարյանը քիչ առաջ գրել է »Ֆեյսբուք»-իր իր էջում:

Առաջ Գյումրիում տնակների թիվն ուռճացված էր, քանի որ ընտրություններին դրանցով որոշակի խնդիր էին լուծում. Շիրակի մարզպետ

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ի պատասխան մարզպետի, ասաց ուրախ է, որ Շիրակում են, և արտագնա նիստերը հենց այս մարզից են մեկնարկում:

Մեր հերոսները զոհել են ամենաթանկը, ինչ էլ որ անենք մենք այս օրերին, շատ քիչ է․ Շիրակի մարզպետ

Դեռ վեց տարի առաջ մեզանից յուրաքանչյուրը մտածում էր, որ սա մեծագույն արհավիրքն է, որը կարող էր լինել մեր ժամանակներում և այն կորուստները, որ ունեցանք, անդառնալի էին։

Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել (լուսանկարներ)

Դեռ նախորդ օրվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել։

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի եզրափակիչ փուլում տղամարդկանց երկու տարիքային խմբում ոսկե մեդալակիրները Շիրակից են

Կանանց 1-ին տարիքային խմբում՝ 18-35 տարեկան, գրավել ենք 3-րդ պատվավոր տեղը։

Շիրակի մարզպետը Ամասիայի համայնքապետին հորդորել է լիազորությունները ստանձնել լիարժեք. խնդիրներ ընտրությունից 4 ամիս անց

Եթե որևէ մեկը կփորձի օրենք խախտել, ապա ՀՀ օրենսդրությունը, իրավապահները և Շիրակի մարզպետն այս առումով ձեր կողքին են:

Շիրակի մարզպետարանում այսօր հյուրընկալել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին

Շիրակի մարզպետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, ինչպես նաև հայ և ճապոնացի կանանց հարաբերությունների սերտացումը։

Իսկապե՞ս մտահոգություն կենդանիների համար, թե՞ նպաստավոր հանգամանք՝ կոնկրետ անձանց թիրախավորելու

Հետզհետե պարզ էր դառնում, որ որոշ «կենդանասերների» պահանջն ամենևին էլ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցույց տված անձին բացահայտելը չէր:

Խոսքս ձևախեղել են, փորձում են ուղղորդել, թե իշխանությունների թողտվության հետևանքով Գյումրիում շների սպանդ է. մարզպետ

Շատ ժամանակ քաղաքական ենթատեքստով փորձում են ուղղորդել, որ Գյումրիում կենդանիների սպանդ է տեղի ունենում, և դա իշխանությունների թողտվության հետևանքն է:

Շիրակի մարզում պետական միջոցներով կկառուցվեն մոդուլային դպրոցներ, մսուր-մանկապարտեզներ, որոշները կապահովվեն գույքով

Կառավարությունը 765 հազար դրամ հատկացրել է նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման համար:

Գյումրիում փլուզումներ չկան. միայն մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում. Շիրակի մարզպետ

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Աննա Հակոբյանի հետ ձեռք է բերվել պատերազմին վիրավորված տղաներին առնչվող կարևոր պայմանավորվածություն. Շիրակի մարզպետ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ այն ուղղված է լինելու 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին:

Գյումրիում շների ոհմակը հարձակվել է երիտասարդ աղջկա վրա

Տարածքի սեփական տների բնակիչների օգնությամբ հնարավոր է եղել փրկել աղջկան ոհմակի հարձակումից:

Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ Արթուր Նաջարյանը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդական

Արթուր Նաջարյանին 2022 թվականի հունվարի 17-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնում և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում բացվել է պատերազմում զոհված 7 հերոս ուսանողների հիշատակի կոթող

«Քարե երգեհոն․ օկտավա» անունը կրող հուշակոթողի յոթ ոսկեզօծ սյուները խորհրդանշում են յոթ զինվորներին, որ ընկան հանուն հայրենիքի և մինչ օրս ուսերին են կրում հայրենի լեռների ծանրությունը։

Հայրենադարձված 10 ռազմագերիներից երկուսը Գյումրիից են. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հայրենադարձված 10 ռազմագերիներից Գալստյան Հրաչիկը և Պետրոսյան Սևակը Գյումրիից են։

Ուրախ կլինեմ, եթե այս հանդիպումը դառնա գործնական քայլերի մեկնարկ. Շիրակի մարզպետն ընդունել է ՌԴ-ից ժամանած գործարարներին

Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Օմսկի տարածաշրջանի փոքր բիզնեսի աջակցման և զարգացման պետական հիմնադրամի համատեղ ջանքերով։

Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը պատգամավորական մանդատը վայր էր դրել հոկտեմբերի 29-ին:

Որ ոլորտում էլ շարունակեմ աշխատել, գերիների հարցը շարունակաբար կլինի իմ ուշադրության կենտրոնում. Նազելի Բաղդասարյան

Երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ քաղաքական խոսքս եղել է հաճախ կտրուկ, բայց մշտապես հիմնված փաստերի վրա, եղել է կշռադատված և անհարկի պիտակավորումներից և վիրավորանքներից զերծ:

Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ․ Նազելի Բաղդասարյան

Կփորձեմ գիտելիքներս և հմտություններս լավագույնս ծառայեցնել ի նպաստ մեր երկրի:

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ